Թող Նիկոլը փորձի․ այդքան զոհերից հետո վախենալ, որ բախո՞ւմ կլինի․ Մհեր Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք «Իշխանություն» ֆիլմի մասին՝ զուգահեռներ տանելով մեր իրականության հետ։ Անդրադառնալով այն մտահոգությանը, որ ընտրությունների ընթացքում կամ հաջորդ օրը հնարավոր են քաղաքացիական բախումներ, Մկրտչյանը նկատեց․«Թող Նիկոլը փորձի․ այդքան զոհերից հետո վախենալ, որ բախո՞ւմ կլինի»։ 

Ռեժիսորը պարզաբանեց, որ 2008-ին Նիկոլը նույն բանն էր անում՝ հրահրելով բախումներ, բայց պետք չի վախենալ դրանից։ 

«Նիկոլը մահապարտ է, չի կարող հրաժարվել իշխանությունից, որովհետև գիտի՝ հանգիստ չի ապրելու, գործած մեղքերի համար պատասխան պիտի տա։ Ինքնակամ չի հեռանալու, անելու է ամեն ինչ, որ չտա իշխանությունը, մենք էլ պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր արած ընտրությունը։ Համոզված եմ, որ ամսի 21-ին Հայաստանում որևէ պոպուլիստ, սուտասան այլևս իշխանության չի գա․ Նիկոլի երգը երգված է։ Հայաստանի վերջը կլինի, եթե ամսի 20-ից հետո շարունակի մնալ Նիկոլի և ՔՊ-ականների ձեռքերում։ Երկու օր հետո արթնանանք և մտածենք՝ ամեն մեկս մեր գործով ի՞նչ անենք, որ երկիրն այլևս նման աղետի առաջ չկանգնի, որ նիկոլապաշտ սեկտաներ չլինեն»,- ասում է Մհեր Մկրտչյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս