Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցի տանիքում․ այրվել են 800 քմ փայտրյա կառուցատարերը և արևակին կայանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

նկար

Հունիսի 17-ին՝ ժամը 21։52-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին՝ ժամը  00:41-ին, մարել՝ 04:11-ին:

Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարերը (մոտ 800 քմ) և արևային կայանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:

նկար

--00—ԼՄ