Երևանի Թբիլիսյան խճուղում կգործի 3-րդ երթևեկելի գոտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

․

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 17-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան խճուղու անցուղի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Թբիլիսյան խճուղու անցուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

--00--Ահ