Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է. նա դոկտորական է պաշտպանել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 15-ին Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Թեման վերաբերել է ռազմական իրավունքին, ավելի կոնկրետ՝ «ռազմական հանցագործությունները՝ միջազգային իրավունքի տեսակետից» թեմայի շրջանակում է եղել։

Ատենախոսությունը գրվել, և պաշտպանությունը կայացել է ռուսերենով, գիտական ղեկավարը և ընդդիմախոսները ռուս մասնագետներ են եղել։

Ներկաներից մեկը նշեց, որ անցել է փայլուն՝ հիացական կարծիքներ են հնչել․ ի դեպ, ուժային ղեկավարներից Գրիգորյանը միակն է, որն անվերապահ չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները, իսկ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե նա դիմում է գրել, որ հեռանա, սակայն հարցի լուծումը հետաձգել են ընտրություններից հետո»։

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ