Լանջազատ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ю

Հունիսի 16-ին, ժամը 15։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:01-ին: Լանջազատ գյուղի ավտոճանապարհին հարակից տարածքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

--00--ԱՀ