«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն այսօր Վանաձորում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ю

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում 16.06-ին այցելել է  Վանաձոր, որտեղ անցկացվել է նախընտրական հավաք։ Հավաքին ելույթ են ունեցել Դաշինքը ներկայացնող Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արշակ Սադոյանը, Գևորգ Մանուկյանը և Խաչիկ Մանուկյանը։

Ընտրողներին ներկայացվել են «Ազատ Հայրենիք»-ի ծրագրային նպատակները և Հայաստանի առջև ծառացած ծանրագույն խնդիրների հաղթահարման ուղիները։ Այս մասին հայտնում է «Ազատ Հայրենիք»  դաշինքի մամուլի ծառայությունը։