Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

հրդեհ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 14:07-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան 6 հասցեի բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Հրշեջ փրկարարները ժամանակին կանխել են վտանգը և կրակը չի տարածվել:
Այրվել է Ա. Առաքելյան 6 հասցեի եռահարկ շենքի տանիքում գտնվող ոչ պիտանի շորի կտորներ, և ապակեաբամբակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 --00—ՄՀ