Ավետարանոցում գերեզմանների վրայի շինությունները ոչնչացնելու քրգործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Արցախի ՔԿ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի գերեզմանատան մահացածների թաղման վայրերը, նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

--00--ԱԹ