ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հասարակական

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը Գեորգի Ավետիսյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2021 թվականի հունիսի 16-ից 18-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ:

2. Գեորգի Ավետիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: