Փաշինյանը և Քոչարյանը ժողովրդից թաքցնում են ճշմարտությունը․ Արման Մուսինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Փաշինյանը և Քոչարյանը փորձում են աղմուկ և ժխոր ստեղծել, ինչը ծառայում է իրենց շահերին։ Այս երկու ուժերը ոչ միայն դասեր չեն քաղել անցյալից, այլ նաև կրկնակի եռանդով լծվել են հասարակությանը խաբելու, մանիպուլացնելու և ճշմարտությունը թաքցնելու գործին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։ 

Մուսինյանը ավելացրեց նաև, որ Քոչարյանն ու Փաշինյանն ընդամենը մեկ նպատակ ունեն՝ ունենալ իշխանություն, Հայաստանը նրանց չի հետաքրքրում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։