«Պատիվ ունեմ»-ն այցելել է Արարատի մարզ, լսել քաղաքացիների մտահոգությունները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Պատիվ ունեմ

«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում են դաշինքից:

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք և հանդիպում ունեցել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին:

Սերժ Սարգսյան
Վանեցյան

--00--ԱԹ