1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

ՊՆ

1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 15-ին անցկացվել է շարային ստուգատես։

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ։

Ստուգվել են զինծառայողների պատրաստվածության աստիճանը, ամրակցված հանդերձանքն ու հաստիքային միջոցները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

--00—ՄՀ