Անհրաժեշտ ենք համարում Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի աջակցությունը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային անվտանգության մարտահրավերների ֆոնին ՆԱՏՕ-ի կարևորությունն աճում է, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ «30 տարի անց Ղարաբաղում վերականգնվել է արդարությունը», և որ տարածաշրջանում հակամարտությունը փոխարինվել է բարգավաճմամբ և մշտական խաղաղությամբ:

«Անհրաժեշտ ենք համարում, որ այդ գործողությունները, որոնց աջակցում ենք մեր երկրի սահմաններից դուրս, ակտիվ աջակցություն ստանան նաև դաշինքի կողմից»,-հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահն արդեն ժամանել է Բաքու և պատրաստվում է այսօր մեկնել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, որտեղ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս