Կարեն Կարապետյանի հարազատները «Հայաստան» դաշինքի ցուցակում են. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Կարեն Կարապետյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարություն տարածեց, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։ Բացի այդ, նրա մտերիմ մարդիկ ներգրավված են Քոչարյանի նախընտրական կամպանիայում։

Ցուցակի 23-րդ համարը վարչապետ Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է, որը նրա ստեղծած ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարն էր, իրավաբան Արամ Վարդեւանյանը Կարապետյանի գլխավոր օգնականն էր։ Նրա մեկ այլ խորհրդական՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականի երկարամյա ղեկավար Շուշան Սարդարյանն էլ Քոչարյանի շտաբի մամուլի ծառայությունն է համակարգում։

«Հայաստան» շարժման օգտին է աշխատում նաեւ Կարապետյանի սանիկ Արսեն Հարությունյանը՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ