Նուբարաշենի աղբավայրում հրդեհը դեռ չի մարել․ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

նկար

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։40-ին։ Սահմանվել էր հերթապահություն։

Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել էր հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել էր, արդյունքում՝ այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։ Հրդեհի երկրորդ օջախը մեկուսացվել էր․ տարածման վտանգ չկար։

--00—ԼՄ