Իշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր. «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները:

Մայրաքաղաքային սփռման իրավունք ստացած ընկերությունների մեջ էր նաև իշխանությունների հետ ուղղակիորեն ասոցացվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը: Երեկ այս կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ հեռարձակվելու են նաև «Յուքոմի» 10-րդ ալիքով: «Ֆրինյուզը» շուտով համագործակցելու է նաև «Ռոստելեկոմի» հետ:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ դեռևս գործող իշխանությունները այս ամենով չեն սահմանափակվում: Նրանք հույս ունեն, որ առաջիկա ընտրությունների արդյունքում վերարտադրվելու են, և նպատակ ունեն դրանից հետո շարունակել տեղեկատվական էքսպանսիան՝ հատկապես տեսալսողական մեդիա դաշտում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ներկայիս իշխանությունը ծրագրում է նոր ալիքներ հեռարձակել հեռահաղորդակցության օպերատորների և համացանցի միջոցով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ