27-ամյա տղամարդը ատրճանակից կրակել է 30–ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

կրակել

Ոստիկանության  կենտրոնական  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն և հայտնել, որ  ոմն «Մեղու» մականվամբ  անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր  ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն»  հանդիսանում է Երևանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս և ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ:

--00--ԱՀ