Խոտատարածքից կրակը տարածվել և այրել է Գիշի համայնքի բնակչի գարու արտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

․

Հունիսի 13-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Գիշի համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով Մարտունու ՀՓՄ հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր:

Պարզվել է, որ չոր խոտատարածքից կրակը տարածվել և մասնակի այրել է Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա.Կ.-ին պատկանող գարու արտը: Վնասի մակերեսը ճշտվում է:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս