Նիկոլը փախուստի է դիմելու, այլ երկրից լայվով մեղադրի ընդդիմությանը. Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

«Պատկերացրեք՝ Փաշինյանը պարտվում է կամ փորձում է կեղծել, ընդդիմությունը, բնական է, փորձում է տեր կանգնել իր ձայներին և մարդկանց է հավաքում, երկուստեք հոծ բազմություն, և առաջին իսկ բախման դեպքում ստեղծվում է քաոսային իրավիճակ։ Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ Սյունիքում ռազմական օպերացիա է իրականացնում այն պարզ բացատրությամբ, որ երկրում քաոս է։ Հետո Փաշինյանը փախուստի է դիմելու այլ երկիր, այնտեղից լայվ մտնի ու դարձյալ ընդդիմությանը մեղադրի՝ տեսեք, ընդդիմությունը եկավ ու հողերը հանձնեց Ադրբեջանին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանը:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ներկայությունը մեր սահմաններին հենց ընդդիմության համար է, որ ընդդիմությունը մշտապես զգա այդ վտանգը, չփորձի կտրուկ շարժումներ կատարել։ Ավելին, իմ համոզմամբ, նույն Օնիկ Գասպարյանը կտրուկ քայլերի չգնաց՝ նաև հենց այդ ռիսկը կանխատեսելով»,-ասել է Զոհրաբյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: