ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Կարդում եմ 20-րդ դարասկզբի հայ ռազմական գործիչ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատանքը, որտեղ հեղինակը գրում է.
«Բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար...» (Դուման Ն., Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան (հայ ժողովրդի երեք գլխաւոր հատուածների համար), 1907: Վերահրատարակությունը տե՛ս «Դեպի երկիր» մատենաշար, թիւ 10, Ե., 1992, էջ 7)»։
--00--ԱՀ