Բավարար հիմք ունեմ ասելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը հնարավոր է վերականգնել. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Բավարար հիմքեր ունեմ մտածելու, որ Արցախի, գոնե ԼՂԻՄ նախկին տարածքը մենք ի վիճակի ենք վերականագնել։ Այս մասին Մեծամորում քարոզարշավի ընթացքում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ,  «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ամենամեծ խնդիրը ժամկետային հայտարարությունն է։  Խաղաղապահների ծառայության ժամկետը 5 տարի է, 4 տարի 6 ամիս անց Ադրբեջանը կարող է պահանջել զորքերը Արցախից դուրս բերել, սա մեծ անորոշություն է ստեղծում։ Մենք պետք է հավաստիացում ստանանք, որ դա այպես չի լինելու, քանի որ սա մեծ անորոշություն է ստեղծում  Ղարաբաղի ապագայի հետ կապված»,- ասաց նա։

Քոչարյանը շեշտեց, թե ինչ որ բան տեղից շարժելու վստահություն ունեն․

«Վստահություն ունենք այստեղ ինչ որ բան տեղից  շարժել, դեռ այսքանը։ Շատ թույլ իրավիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ և ես բաանակի ուժեղացում, վերականգնումը կապում եմ այս գործընթացի հետ»։

--00—ՄՀ