Համատեղ ջանքերով հնարավոր է կառուցել ուժեղ Հայաստան. Քոչարյանը հանդիպել է Թուֆենկյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը լուսանկար է հրապարակել՝ կից նշելով.

«Այսօր Տավուշի մեր քաղաքացիների հետ հանդիպումներից հետո օրվա ավարտին հնարավորություն ունեցա ճաշելու իմ վաղեմի լավ ընկեր, խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ: 

Շնորհակալ եմ Քարահունջ Դիլիջանին` ջերմ ընդունելության համար։ Ի դեպ, այս բացառիկ հայկանան միջավայրը ստեղծել են մեր սփյուռքի եղբայրները:

Բոլոր կարող ուժերի համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր կրկին կառուցել ուժեղ Հայաստան, որի մասին երազում ենք բոլորս»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս