Արարատի մարզում՝ օրենքով գողի գերեզմանի մոտ, հնչել են կրակոցներ. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

սպանություն

Այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր: Նրան հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր:

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը տարիներ առաջ սպանության փորձի հեղինակ է եղել:

--00--ԱԹ