Փաշինյանը մինչև արյուն չտեսնի՝ չի հանգստանա, նրա հիմնական աջակիցներն աղանդավորներն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

«Ես կարծում էի, թե Նիկոլ Փաշինյանը որոշակի վստահության քվե ուներ գյուղական համայնքներում, բայց շրջաններ այցելելուց հետո համոզվեցի, որ դա էլ է մանիպուլյացիա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը։ 

Վարդանյանը նաև ավելացրեց, որ մարդիկ հետ են գալիս հեղափոխական էյֆորիայից ու հետպատերազմական թմբիրից և հասկանում են, թե ինչ է կատարվում։ 

«Խնդիր կա միայն Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, քանի որ այդ մարզերում մեծ թիվ են կազմում աղանդավորները։ Իսկ աղանդավորները հիմնականում աջակցում են Նիկոլ Փաշինյանին»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս