Այդ արյունը չի մաքրվելու ձեր ձեռքերից, ինչպես լեդի Մակբեթի ձեռքերից չէր մաքրվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Բեմադրիչ, ռեժիսոր, ՀԱԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Շահվերդյանը, 24TV-ի եթերում խոսելով պատերազմի մասին, այսպիսի  ձևակերպում տվեց իշխանությունների գործողություններին․«Այդ արյունը չի մաքրվելու ձեր ձեռքերից, ինչպես լեդի Մակբեթի ձեռքերից չէր մաքրվում»։

Շահվերդյանի հետ զրուցել ենք նաև քաղաքական ճգնաժամի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքականություն մուտք գործելու իր որոշման շուրջ։

«Իշխանության խնդիրը ճաղերի ետևում չհայտնվելն է, մյուս կողմի խնդիրը վրեժն է․ դա ճանապարհ է դեպի պատ, որտեղ ելք չկա։ Այս սցենարով և դերակատարներով մենք գնում ենք քաղաքացիական պատերազմի, պետականություն կորցնելու։ Բայց ամեն ինչ ժողովրդի ձեռքում է, կարող է որոշել և դրան չհասնենք։ Ցավոք, ժողովրդի մեծ մասը մոլորության մեջ է, և նրան ամեն վայրկյան մոլորեցնում են ստով։ Կանգնած ենք պետությունը կորցնելու վտանգի առջև, պատասխանատվություն վերցնենք և պահպանենք մեր պետությունը, եթե չենք ուզում այս կամ այն երկրի փոքրիկ կցորդը լինել։

Իշխանությունները կօգտագործեն բոլոր լծակները, որպեսզի վերարտադրվեն, այլապես կհայտնվեն ճաղերի ետևում, կյանքի և մահվան խնդիր է։ Բայց եթե Նիկոլը վերարտադրվի, շատ տխուր է լինելու, և ցավալի է, որ ժողովուրդը չի հանդարտվելու, հրահրվելու է քաղաքացիական պատերազմ։ Երկրում հրդեհ է, և առաջին նախագահը փորձում է մարել այդ հրդեհը»,- ասում է Սուրեն Շահվերդյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս