«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստ է դուրս բերել երկիրն այս մղձավանջից. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն իրենց անցած ճանապարհով, իրենց կադրային պոտենցիալով, իրենց պետական մտածելակերպով կարող են ստանձնել պատասխանատվություն և դուրս բերել երկիրն այս մղձավանջից: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Ամենամեծ մեղքն այսօր մեր երկրում՝անտարբերությունն է: Մարդ պետք է ունենա հստակ իր դիրքորոշումն ու քայլեր ձեռնարկի, որպեսզի այս մթնոլորտը փոխվի: Անտարբերությունը հավասար է դավաճանության»,-նշել է Վանեցյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գնա և ձայն տա պատիվ ունեցող, պետականության համար ցավացող ուժի համար:

--00--ԱԹ