ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Սրանք ինչքան լինեն իշխանության, էս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Այս մասին Գեղարքունիքում աջակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես արդեն մի քանի օր է՝ այդ օրինակն եմ բերում: Եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, սա սահմանամերձ խոշորացված համայնք է: Մենակ էդ համայնքից 350 հա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Բա էդպես է լինելու, եթե զինվորին հրաման են տալիս չկրակել, եթե հրամանատարն իրավունք չունի որոշում կայացնել՝ ինչպես սահմանը պաշտպանել, բա ուրիշ ինչպե՞ս պիտի լինի»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց՝ 8 ամիս է անցել, Հայաստանի սահմանները ինչ-որ տեղ պիտի պաշտպանված լինեին: Նա հիշեցրեց՝ տասնյակ տարիներով ասում էին՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, կոչ էին անում՝ պետք չի գնալ Ղարաբաղի սահմանները պահել, ինչքան էլ բացատրում էին, որ Գեղարքունիքից, Շիրակից, Երևանից գնացող զինվորները Հայաստանն են պաշտպանում:
«Եթե նույնիսկ սահմանագծում կամ սահմանազատում լինի, ադրբեջանցին ասելու ա՝ սա Հայաստանի սահմանն ա, ես չեմ մտնո՞ւմ: Մտնելու ա, եթե դիմացը զորք չկա՝ մտնելու ա: Ինչքան սրանք լինեն, ինչքան խաղաղություն մուրան, էդպես ա լինելու: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ ա հարգում մուրացկանին»,- ասաց Սարգսյանը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:
--00--ԱԹ