Նախաքարոզչական շրջանում սադրիչ հռետորաբանությունն առանձնակի բարձր է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ հունիսի 8-ին միջանկյալ զեկույց էր հրապարակել։ 

16 էջից և 13 բաժնից բաղկացած զեկույցում անդրադարձ է արվում մայիսի 18-31-ն ընկած նախաքարոզչական շրջանին: Զեկույցն անդրադառնում է նախադրյալներին և քաղաքական համատեքստին, իրավական դաշտին և ընտրական համակարգին, ընտրությունների վարչարարությանը, միջավայրին և այլն: 

Քարոզարշավի միջավայրի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նշված է.

«Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35- ից 45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին:

Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը: Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների:

Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: