Ողջունում ենք 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը․ Անն Լինդե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

unnamed.jpg

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։ Այս մասին նա գրառում է արել Twitter-յան իր էջում․

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել։

Վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն», – գրել է Լինդեն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 15 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք՝ Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց:

--00--ԱՀ