ԿԸՀ-ն կքննի ՔՊ-ի ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 13.06.2021թ. ժամը 15:00-ին քննելու է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին:

Հիշեցնում եմ, որ «Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը»:

--00--ԱՀ