Ադրբեջանի համար կենսական դեր ունեցող լծակը չօգտագործվեց, որ բոլոր գերիներին վերադարձնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանին ծայրահեղ անհրաժեշտ էին մինապատ դաշտերի քարտեզները։ Օրը մեջ մարդ էր տրաքում իրանց մոտ։ Ու տասնամյակներ կպահանջվեր իրենց տարածքները ականազերծելու ու բնակեցնելու համար։

Ու բացատրություն չկա, ինչու Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող, մեր ձեռքում գտնվող լծակը չօգտագործվեց բոլոր գերիներին վերադարձնելու համար»։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից վերադառնում են 15 հայ գերիներ: Վերջիններիս վերադարձը հնարավոր է դարձել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումով:

--00--ԱԹ