Փաշինյանը հրապարակել է վերադարձող գերիների լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

գերիներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 հայ գերիների լուսանկարը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր Ադրբեջանը վերադարձրել է 15 հայ գերիների: 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ փոխանցումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ Թբիլիսիի պաշտոնատար անձանց աջակցությամբ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են՝  հայ զինվորականներին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ տարածքների քարտեզների դիմաց:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս