Մեր 15 գերի եղբայրները վերադառնում են. նրանք որոշ ժամանակից կլինեն ՀՀ տարածքում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին այսօր Գեղարքունիքում իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ վերջիններս ճանապարհին են, ուստի առավել մանրամասն տեղեկություններ դեռ չի ցանկանում հաղորդել, միայն կրկնեց.

«15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո ճանապարհին են, մեր խնդիրն է նրանց ընդունել, հետո անմիջապես զբաղվենք նրանց վերադարձի հարցերով: Ոչ մեկս չենք կասկածում՝ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք, դա ժամանակի խնդիր է, մեզ պետք է համբերություն»:

Փաշինյանը ներողություն խնդրեց այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում, նրանց վերադարձը հետաձգվում է, հույս հայտնեց՝ նրանք ըմբռնումով կմոտենան:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են՝  հայ զինվորականներին Ադրբեջանը վերադարձրել է ականապատ տարածքների քարտեզների դիմաց:

--00--ԱԹ