Արտաշատում 21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է 59-ամյա կնոջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հասարակական

Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որը որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, որը տեղափոխվել է իր տնից։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս