Հադրութի շրջանում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

նկար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով  ևս 8 աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ 

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

--00—ԼՄ