Հինը ցույց է տվել իրեն, նորը ահավոր է․ ո՞վ լինի, բոլոր մտավորականները գնացել են երկրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք ներկա քաղաքական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծումների շուրջ: «Հինը ցույց է տվել իրեն, նորն ահավոր է. ո՞վ լինի, բոլոր մտավորականները գնացել են երկրից»,- ասում է Նշանյանը:

Դերասանը կարծում է, որ առաջին հերթին մենք պետք է փոխվենք, որպեսզի կարողանանք փոխել երկիրը և ունենալ կայուն պետություն:

«Սրան փոխենք, նրան բերենք, չի լինելու. մե՛զ պետք է փոխենք, եթե ուզում ենք լավ ղեկավար ունենալ: Մենք արժանի ենք մեր ղեկավարին, ամեն մեկս իր մեջ պետք է փոխվի: Բոլորիս մեղքն է, որ խամաճիկը խաբել է մեզ, թույլ չտանք՝ անընդհատ խաբի: Այս խամաճիկները կգնան, կգան ուրիշ խամաճիկներ: Շատ ծիծաղելի է, թե ով կլինի. բոլորն էլ սուտասան են: Չքնենք, հետո զարթնենք ու ասենք՝ վա'յ, Սյունիքը չկա: Մենք պետք է ունենանք այնպիսի դաշնակից, որ թույլ չտա՝ երկու հարևաններով իրար մորթենք»,- ասում է Արման Նշանյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս