Կոտայքի մարզում բախվել են Opel Combօ-ն, Ford Transit-ը և վերամբարձ կռունկը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հասարակական

Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի խնձորի այգիների տարածքում բախվել են Opel Combօ, Ford Transit և ЗИЛ վերամբարձ կռունկ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

--00--ԿԿ