Հունիսի 14-ին արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

արյուն

Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ն, արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա: Այս մասին հայտնում են Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից:

«Հանձնեք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը:

Հունիսի 14-ին՝ ժամը 9։00-13։00-ն, Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին հրավիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակից լինել այս կարևորագույն առաքելությանը»։

--00--ԱԹ