Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Քաղաքական

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ ձերբակալեցին դեռևս չսկսված խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար։ Հող հանձնած դավաճանը փորձում է բռնաճնշումներով մնալ իշխանության։

Իշխանությունները օրենքը կիրառում են.

1) խտրական. ողջ պատերազմի ընթացքում բազմաթիվ խաղաղ հանրահավաքներ են իրականացվել ՄԱԿ-ի, դեսպանատների առջև, բայց ոչ ոք չի ձերբակալվել։

2) նպատակին ոչ համարժեք. պատերազմն արդեն ավարտվել է։

Իմ հետևից ոչ ոք չգա։

ՀԳ. Ունենք 4 օր Դադիվանքն ու Քարվաճառը փրկելու համար»։