Հանրային հեռուստաընկերությունն ընդգծված խտրական վերաբերմունք է դրսևորվում ԱԺԲ-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

աժբ

Հանրային հեռուստաընկերությունն ընդգծված խտրական վերաբերմունք է դրսևորվում մեր քաղաքական ուժի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռը:

«Երեկ՝ հունիսի 11-ին, 19:00-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Ազգային-Ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում իրականացրեց հանրահավաք, որին հաջորդեց երթ դեպի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով՝ խոհեմության կոչ հնչեցնելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցավ այս քարոզարշավի ընթացքում մինչ օրս արձանագրված ամենամեծ քարոզչական հանրահավաքը և երթը:

Վերոնշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ  Հանրային հեռուստաընկերությունը, շարունակելով Ազգային-ժողովրդավարական բևեռի տեղեկութային շրջափակումը, ընդհանրապես չի անդրադարձել հանրահավաքին և երթին։ Հակառակ նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի փուլում պարտավորություն ունի հավասարապես լուսաբանելու գործընթացում գտնվող  բոլոր քաղաքական ուժերի ծավալած գործունեությունը, հավատարիմ է մնում իր խտրական վարքագծին:

Դիտորդական առաքելություններին հորդորում ենք հաշվի առնել մեր քաղաքական ուժի նկատմամբ Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունքը, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին»։

--00—ԼՄ