ՌԴ-ի հետ քայլ առ քայլ գնում ենք Սոթք-Խոզնավար հատվածում խնդրի հանգուցալուծմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Այս օրերին մենք շատ ակտիվ քննարկումների ու համագործակցության մեջ ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Մենք ՌԴ-ի հետ քայլ առ քայլ գնում ենք Սոթք-Խոզնավար հատվածում խնդրի հանգուցալուծմանը։ Միևնույն ժամանակ մենք սերտորեն աշխատում ենք միջազգային մեր այլ գործընկերների հետ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս մասին հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ճամբարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։