Այն սերը և վստահությունը, որ Փաշինյանը վայելում է, աննկարագրելի է․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ալեն

Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել քարոզարշավի ընթացքից։

«Օրական 12 համայնք ենք այցելում՝ գումարած չնախատեսված կանգառները: Էն սերը և վստահությունը, որ վարչապետ Փաշինյանը վայելում է ժողովրդի մոտ, աննկարագրելի է»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին, քարոզարշավը տևելու է 12 օր։ Մասնակցության հայտ են ներկայացրել 26 քաղաքական ուժ։

--00—ԼՄ