Պարզվել է  BMW-ի և Mercedes-ի ավտովթարի վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ю

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Սարգսյանը, իսկ BMW-ն վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արտակ Գրիգորյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Mercedes-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Անի Գևորգյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել էին Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի  ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:   ժամանել էր նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:   Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով BMW-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին: 

00--ԱՀ