Բեգլարյանն աշխատանքային խմբի հետ քննարկել է քաղաքացիական պաշտպանության ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ю

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին ընդունել է քաղաքացիական և տարածքային պաշտպանության ոլորտների բարեփոխման ուղղությամբ գործող աշխատանքային խմբին, որն ստեղծվել է ԱՀ նախագահի կարգադրությամբ:

Քննարկվել են 2020 թվականի պատերազմի հետևանքով քաղպաշպանության ոլորտում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ընթացիկ ու նախատեսվող աշխատանքները:

Պետական նախարարին են ներկայացվել առայսօր կատարված աշխատանքի արդյունքները և խմբի գործունեության շրջանակներում պատերազմի դասերի վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ վերհանված հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ որպես քաղաքացիական պաշտպանության պետ՝ ինքը վճռական է համակարգի հիմնախնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումներ տալու հարցում: Պետական նախարարն ընդգծել է գործնական ու արագ ուսումնասիրությունների և լուծումների անհրաժեշտությունը՝ տալով կոնկրետ հանձնարարություններ այդ ուղղությամբ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս