Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարից մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

նկար

Հունիսի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմանում «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  մահացածը ճանաչված գեներալներից մեկի քրոջ որդին է:

Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ Դավիթ Ղահրամանյանն ու Ռաֆայել Ներսիսյանը: Դ. Ղահրամանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում  է ոստիկանության Վաղարշապատի բաժնի  պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

--00—ԼՄ