Շշի Մելոն խոստացել է, որ Ծառուկյանը Կոտայքում այնքան ձայն չի տանելու,ինքան առաջ․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, իր շրջապատում խոստացել է, որ այս ընտրություններում Ծառուկյանը Կոտայքում այնքան ձայն չի տանելու, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։

Ավելին՝ ԲՀԿ-ն երրորդը կամ չորրորդն է լինելու։ Նա աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար։ Մելիք Մանուկյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին 2019-ին, երբ Մանուկյանին պատկանող ռեստորանում փոխհրաձգություն եղավ՝ Ծառուկյանի որդու ու Մանուկյանի հարազատների միջեւ, մարդ զոհվեց։ Սասուն Միքայելյանն էլ մի քանի օր առաջ Արարատում, ԵԿՄ-ի հավաքից հետո մարտական ընկերներին հասկացրել է, որ սպարապետի եղբորը պետք է աջակցեն։

Մելիք Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի խառնվելու ընտրապայքարին, բայց չթաքցրեց, որ աջակցում է գործող իշխանություններին, թեեւ հիմա ավելի շատ բիզնեսով է զբաղված, գինու-կոնյակի նոր գործարան է հիմնել, շուտով կբացի։ Ծառուկյանի կոնյակի արտադրությա՞նն եք ուզում «խփել», իր «ինադո՞ւ» եք աշխատում՝ հարցրինք նրան։ «Ես արտադրելու եմ 100 հազար շիշ, ինքը հաջողությունով թող արտադրի 10 միլիոն շիշ։ Իմ բլուրն իրանց սարերին չի խանգարի»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ