Որևէ անգամ չեմ նկատել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն․ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում:

Արդյոք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ:

Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, իսկ 2005 թվականից ֆակուլտետում դասավանդում եմ:

Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն»:

--00--ԱՀ