Լևոն Արոնյանը պարտվել է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտություն կրեց  Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուխարեստում ընթացող մրցաշարի հերթական` 6-րդ տուրում, Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Շահրիյար Մամեդյարովի հետ: Հայ գրոսմայստերը զիջեց մրցակցին 40-րդ քայլին: Այժմ Արոնյանը 8-րդն է:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: 

--00--ԱՀ