Պետության հզորացում հնարավոր է, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

«5165» շարժումը շարունակում է իր մարզային հանդիպումները, որոնց ընթացքում քաղաքացիները ծանոթանում են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին, զրուցում շարժման հիմնադիրների հետ, սահմանում մարզային առաջնահերթությունները։

Հունիսի 11-ին շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին։ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշում էր, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը:

«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս