Եթե կապիտուլյանտը «պողպատե հեղափոխություն» է անում, պետք է դեմ տանք ամուր վահան և դագանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե սկսվում է կամ արդեն սկսվել է «պողպատյա հեղափոխություն»։ 

«Չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում «պողպատյա հեղափոխություն», բայց այս 3 տարիների ընթացքում ականատես եղանք թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։

Մենք հասկացանք, որ թավշա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասի բաժանել, որ թավշյա հեղափոխություն նշնակում է պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կողծիքի տարածում։

Մենք հասացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է մեր անվտանգության համակարգի փլուզում։

Մենք հասացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, մենք հասացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի թավշապետը կառչած մնա իր աթոռին։

Մենք հասացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն, անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանները։

Եթե կապիտուլյանտը, «պողպատե հեղափոխություն» ասելով, հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ «պողպատե հեղափոխությանը» դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան և ոչ միայն վահան, այլև մի դագանակ, որով պետք է քշենք բոլոր էն մարդկանց, որոնք փորձում են մեր պողպատյա գործիքը օգտագործել մեր դեմ»,-ասել է Սերժ Սարգսյանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս